Հայաստանում թոշակային ստաժը պետք է հաշվեգրվի միայն արժանահավատ փաստաթղթերով: Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, Աշխատանքի նախարարության սոցապահովման ծառայությանը եւ Ազգային արխիվին հանձնարարել է ստեղծել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն: Նույն նպատակով Կարապետյանը հանձնարարել է աշխատել քաղաքացիների աշխատանքային գրքույկների թվայնացման ուղղությամբ: Աշխատանքի եւ ֆինանսների նախարարություններին հանձնարարվել է բացահայտել ոչ արժանահավատ փաստաթղթերով թոշակի հաշվեգրման դեպքերը եւ նրանց ապագայում հանել: