Մինչեւ 2017–ի ապրիլի վերջը Հայաստանի մաքսակետերում էլեկտրոնային կշեռքներ կկիրառեն։ Այս մասին համապատասխան որոշումը հավանություն է ստացել դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում։
ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է կնքված՝ էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ժամկետը 2017 թվականի հունվարի 11-ի փոխարեն տեղափոխել մինչև 2017թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Երկարաձգումը պայմանավորված է հայ–վրացական սահմանին անցակետերի արդիականացման մոդերնիզացման ուշացմամբ։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Մատակարարը կլինի ռուսական «Ֆոռս Ցենտր Ռազրաբոտկի» ընկերությունը։




























