ՀՀ կառավարությունը բիզնեսին գյուղացիներից բերք գնելու պետական վարկավորում կառաջարկի։ Այս մասին դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նա Տնտեսական զարգացման եւ ներդրումների ու Գյուղատնտեսության նախարարություններին հանձնարարել է մշակել վարկերի առաջարկը։ Վարկերը թույլ կտան պահածոների եւ գինու ու կոնյակի գործարաններին համալրել շրջանառության միջոցները, որպեսզի ժամանակին գյուղացիներին վճարեն մթերման գումարը։ «Հարցը պետք է քննարկել բանկերի եւ այլ ֆինանսական կառույցների հետ։ Միաժամանակ մենք անհրաժեշտ միջոցների որոնման առաջարկներ ենք սպասում, բայց ոչ Գյուղատնտեսական ֆինանսավորման կառույցից։ Պետք է այլ միջոցներ փնտրել։ Ոչ ոք չի պատրաստվում բիզնեսին ստիպել օգտվել այդ վարկերից։ Պետք է այնպես անել, որ պետության առաջարկները շահավետ լինեն»,– նշեց Կարապետյանը։