Էներգախնայող տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում այս տարի կտրուկ ավելացել է։ Ամփոփելով 2016թ. կատարված աշխատանքները հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։
Փոխնախարարի փոխանցմամբ, Լեդ լամպերի ներմուծումը ավելացել է 20 անգամ։ Մասնավորապես նախորդ տարվա շուրջ 76 հազարի դիմաց 2016թ. Հայաստան է ներմուծվել 1 մլն 550 հազար էներգախնայող լամպ։ Արեւային ֆոտովոլտային պանելների ներմուծումն ավելացել է 3-4 անգամ։ Նույն պատկերն է նաեւ արեւային ջրատաքացուցիչների ոլորտում. «Վստահ եմ, որ այս ցուցանիշները հաջորդ տարի ավելի կտրուկ ենք գերազանցելու»:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Հայկ Հարությունյանի խոսքով, նման վստահության համար հիմք են հանդիսացել մասնավոր հատվածի հետ շփումները. «Միայն «Գրանդ Սպորտ» ընկերությունը պատրաստվում է մինչեւ մայիս տեղադրել արեւային ջրատաքացուցիչների համակարգ, որը լինելու է ամենախոշորը ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում»:




























