Սյունիքի մարզպետարանում կհայտնվի միջազգային համագործակցության բաժին։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում։

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով՝ որոշումն ընդունվել է՝ ելնելով ժամանակի նոր պահանջներից։ Մարզը պետք է ուժեղացնի համագործակցությունը արտաքին գործընկերների հետ նոր նախագծեր գրավելու համար։