Ես այնքան եմ հոգնել բանանի մասին հարցերից, որ արդեն չեմ կարողանում բանան ուտել: Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նրա խոսքով՝ արդեն քանիցս հայտարարել է, որ ցանկացած մարդ կարող է ապրանքներ ներմուծել եւ վաճառել: Վերջին 10 օրերին ներմուծումը փոքր-ինչ նվազել է, բայց դրա պատճառը ձյան տեղումների հետեւանքով Վերին Լարսի անցակետում խցանումներն էին: «Մեր երկրում շուկաներն ազատ են, եւ ձեռնարկատիրության համար սահմանափակումներ չկան: Սա հստակ եմ ասում, որպեսզի այս թեմային չվերադառնանք: Բանանի մենաշնորհ էլ չկա, որքան էլ այդ մասին ինձ շատ հարցնեն: Եթե անհրաժեշտություն լինի, բանանի վերաբերյալ ամբողջ վիճակագրությունը կներկայացնենք. ով է ներմուծում եւ որքան: Անկեղծորեն ասեմ, որ ինքս այնքան շատ եմ այդ հարցերին պատասխանել եւ այնքան եմ դրանցից հոգնել, որ անգամ դադարել եմ բանան ուտել»,- հավելեց Հարությունյանը: