Բանգկոկում բացվել է սրճարան, որն առաջարկում է շփվել հասկի ցեղատեսակի շների հետ:
Chotiros Ratanabirabongse սրճարանի հիմնադիրը փորձառու հասկի բուծող է: Նա 3 տարի առաջ որոշել էր մարդկանց հրավիրել ոչ միայն այդ ցեղատեսակի քոթոներին գնելու համար, այլ նաեւ նրանց հետ շփվելու: Աստիճանաբար այդ խելացի եւ ընկերասեր շների ֆերման վերածվեց սրճարանի, որտեղ հասկիները հիմնական տեսարժան վայրն են համարվում:
Chotiros Ratanabirabongse-ում մշտապես բնակվում է մոտ 25 հասկի: Նրանց հետ շփվելն արժը ժամը 10 դոլար: Այդ գումարը ներառում է նաեւ ըմպելիք եւ աղանդեր:





























