2016-ին Հայաստանի ավելի քան 1 մլն քաղաքացի է այցելել Վրաստան։ Հանրապետության զբոսաշրջության վարչության տվյալներով՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի 1 մլն 496 հազար քաղաքացի է այցելել Վրաստան։ Այսպիսով՝ 2016-ի արդյունքներով, Հայաստանը այս ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցրել այն երկրների շարքում, որոնց քաղաքացիները Վրաստան են այցելել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Իսկ առաջին տեղում այս ցուցանիշով Ադրբեջանն է (1 մլն 523 հազար), երրորդում՝ Թուրքիան (1 մլն 254 հազար): Ռուսաստանը չորրորդ տեղում է (1 մլն 37 հազար)։