Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը հայտնել է 2016-ի վիճակագրությունը , թե Ուկրաինայում քանի ռուսական ֆիլմի ցուցադրություն է թույլատրվել, քանիսինը՝ արգելվել, գրում է «Ուկրաինական լուրերը»։
Եվ այսպես, Ուկրաինայում արգելվել է 38 ռուսական ֆիլմի ու սերիալի ցուցադրություն, իսկ կինոթատրոններում թույլատրվել է միայն 7 ռուսական ֆիլմի վարձույթ։
Արգելված ֆիլմերից ու սերիալներից են մասնավորապես «Վարպետի վերջին գաղտնիքը», «Ճանապարհ դեպի տղամարդու սիրտը», «Խաղը», «Գիշերային պահակները», «Ինքնակոչը» եւ այլն։
Համեմատության համար ասենք, որ 2014-ին արգելվել էին 166 ռուսական ֆիլմեր, իսկ 2015-ին՝ 82։





























