Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որը վերաբերում է երկրում պոլիէթիլենային տոպրակների օգտագործման աստիճանական կրճատմանը: Երբ 2019-ին օրենքն ուժի մեջ մտնի, առեւտրի ցանցերը գնորդներին պետք է սննդամթերքի փաթեթավորման այլընտրանքային տարբերակ առաջարկի: Բացառությունները վերաբերում են միայն փոքր պոլիէթիլենային փաթեթներին, որոնք նախատեսված են կշռովի մթերքների եւ կաթի համար:
Կառավարությունը նպատակ ունի աստիճանաբար անցում կատարել թղթե փաթեթների եւ մրգի ու բանջարեղենի բազմակի օգտագործման ցանցկեն տոպրակների, որոնք չեն աղտոտում շրջակա միջավայրը, հայտնում է Kedem-ը:





























