Ճապոնացի դիզայներները համադրել են ճապոնական 2 ավանդական արվեստ՝ օրիգամին եւ օնիգիրի սուշին: Դրա արդյունքում նրանք ստացել են սուշի օրիգամի կամ օրինիգիրի: Դա բրնձից եւ նորի ջրիմուռների տերեւներից համադրություն է: Դիզայներները պլաստիկե գորգեր են մշակել, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա սուշին փաթաթել ձկան, թռչնի կամ Ֆուձի լեռան տեսքով: Դրանց վրա պետք է դնել նորիի տերեւ բրնձով եւ փաթաթել՝ համաձայն հրահանգների: Օրինիգիրիի համար գորգերը մշակել են դիզայն նախագծի տեսքով: Դեռեւս հեղինակները միջոցներ են հավաքում դրանց արտադրության համար, գրում է Kedem-ը: