Ամերիկացի գրող միլիոնատեր Թիմ Ֆերրիսը 200 հաջողակ գործարարների հարցրել է սննդի նախապատվությունների մասին եւ հետաքրքիր օրինաչափություն գտել:  Հարցվածների մեծ մասը խոստովանել է, որ հատուկ սննդակարգն իրենց էներգիա եւ առույգություն է հաղորդում, առանց որի, իրենք հաջողության չէին հասնի: Շատերն իրենց օրը սկսում են առույգացնող թեյից՝ պու էր, լունցզին կամ որեւէ այլ որակյալ կանաչ թեյ: Պարզվում է, որ սուրճը միլիոնատերերի սովորությունների մեջ չի մտնում: Ինչ-որ մեկի համար հաջողության գաղնտիքը ամենօրյա միանման նախաճաշի մեջ է՝ բանանի սմուզի, նշով կաթ, սեւ սալոր եւ հունական ընկույզ, հայտնում է Kedem-ը: