2017 թվականին Երեւանում շինարարության եւ բարեկարգման ոլորտին 5,8 մլրդ դրամ կհատկացվի: Այս մասին հունվարի 18-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Նրա խոսքով՝ սոցիալական ոլորտում  նպաստների ծավալը կկազմի 5,3 մլրդ դրամ, մոտ 70 մլրդ դրամ կկազմեն մայրաքաղաքի շրջանների բյուջեների ծախսերը՝ ուղղված սոցիալական ապահովության ծրագրերին: Իսկ կոմունալ ոլորտին, ըստ փոխքաղաքապետի, կհատկացվի մոտ 1,7 մլրդ դրամ:

«2016-ին մայրաքաղաքում շինարարության եւ բարեկարգման ոլորտին 5 մլրդ դրամ է հատկացվել, բայց այս գումարի մեջ չեն ներառվել կապիտալ ծախսերը, որոնք իրականացվում են պատգամավորների իրավասությունների շրջանակում: Կանաչապատման համար քաղաքապետարանի բյուջեից հատկացվել է 1,7 մլրդ դրամ: Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, մոտ 1,5 մլրդ դրամ են կազմել միայն «Երեւան ջուր» ընկերության միջոցները, առանց վարկային միջոցների»,- նշեց Կամո Արեյանը: