Թեեւ դեկտեմբերի տնտեսական ցուցանիշների վերլուծությունը կհրապարակվի հաջորդ շաբաթ, սակայն նախորդ տարվա հունվար–նոյեմբերի՝ «նախնականից» ավելի մանրակրկիտ տվյալների հիմնան վրա արդեն կարելի որոշ հետեւություններ անել։
Ելնելով պաշտոնական վիճակագրությունից, Հայաստանի արդյունաբերությունը լուրջ հաջողություններ է արձանագրել։ Այսպես, նախորդ տարվա առաջին 11 ամիսների ընթացքում արտադրանքի զուտ ֆիզիկական ծավալը աճել է 6,8 տոկոսով։ Աճի տեմպը երկնիշ չէ, սակայն ԵՏՄ անդամ մյուս պետությունների համեմատ՝ զգալի է։
Նշենք, որ հանքարդյունաբերությունը ապահովել է արդյունաբերության ըդհանուր աճի 1,7 տոկոսը, վերամշակող արդյունաբերությունը ներդրումը կազմլել է 4,5 տոկոս։ Հայրենական արդյունաբերության այս ոլորտի առանձին ճյուղերի առումով աճն են աձանագրել ծխախոտի արտադրությունը (մասնակցությունը ընդհանուր արդյունաբերական աճին՝ 1,7 տոկոս), ոսկերչությունը (1, 4 տոկոս), ինչպես նաեւ ոգելից խմիչքների եւ սննդամթերքի արտադրությունը՝ համապատասխանաբար 0,6 եւ 0,4 տոկոսի մասնակցություն ընդհանուր արդյունաբերական աճին։
Գյուղատնտեսության ցուցանիշների առումով 2016–ը վերջին շրջանի ամենաանհաջող տարիներից մեկն էր։ Հունվար–նոյեմբերին գյուղատնտեսական արտադրանքի ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 6,1 տոկոսով՝ բուսաբուծության համախառն ծավալի կտրուկ՝ 11,8 տոկոս անկման պատճառով։ Պատճառները հայտնի են՝ եղանակային վատ պայմաններ եւ բնության քմահաճությունների նկատմամբ ոլորտի խոցելիությունը։ Պարզ է, որ այս պայմաններում հայաստանցի ֆերմերից շատերը զրկվել են առանց այն էլ համեստ եկամուտներ զգալի մասից։
Նախորդ տարվա ընթացքում նվազել է նաեւ առեւտուրը՝ համադրելի գներով՝ 2,9, իսկ ընթացիկ գներով՝ 8,7 տոկոսով (վիճակագիրները, ամենայն հավանականությամբ, ստիպված են եղել «սրբագրել» տվյալները)։ Այստեղ բացասական ազդեցություն է ունեցել նաեւ արտաքին գործոնը, որը բերել էր մանրածախ առեւտրի անկմանն ու դեֆլացիայի։
Հայաստանի տնտեսության համար եկամտի բավական զգալի աղբյուր հանդիսացող տրանսֆերները Ռուսաստանից վերջին երկու տարում մի քանի անգամ նվազել են։ Արդյունքում, «աղքատները« ավելի աղքատացան, այսինքն՝ աղքատությունը միայն ավելի սաստկացավ։ Դե, իսկ ռիսկի խմբում գտնվող «ոչ աղքատ» հայաստանցիների մի մասը որակվեց «աղքատ»։
Հայտնի է, որ բնակչության գնողունակության նվազումը բացասաբար է ազդում տնտեսության վրա։ Իհարկե, այս առումով Հայաստանը բացառություն չէ։ Նույն իրավիճակը այժմ Ռուսաստանում է, որի տնտեսական զարգացման նորանշանակ նախարարը տնտեսական աճին խանգարող հիմնական գործոններից հատուկ նշել էր աղքատությունը։ Չի բացառվում սակայն, որ Հայաստանի համար այս խնդիրն ավելի արդիական է։



























