Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկել են Աստանայում ընթացող սիրիական հակամարտության կարգավորման հարցով միջազգային հանդիպման ընթացքը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կողմերն ընդգծել են Սիրիայի կառավարության եւ զինված ընդդիմության ներկայացուցիչների միջեւ ուղղակի շփումների կարեւորությունը՝ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու, միջսիրիական երկխոսություն հաստատելու համար՝ խաղաղության հասնելու նպատակով:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել աշխատել Աստանայի հանդիպման սիրիացի մասնակիցների հետ՝ հանդիպման հաջող ավարտի եւ Ժնեւում սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսումը նախապատրաստելու համար: