Ռուսաստանն ու Հայաստանը տնտեսության եւ միջտարածաշրջանային փոխհամագործակցության ոլորտում համագործակցության մասին մի քանի փաստաթուղթ են ստորագրել, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Փաստաթուղթ է ստորագրվել 2000-ի սեպտեմբերի 25-ին երկու երկրների միջեւ անվիզա այցելությունների մասին համաձայնագրում փոփոխությունների մասին։

ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունն ու ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել։

Վավերացվել է նաեւ 2016-2021 թվականների միջտարածաշրջանային համագործակցության ծրագիրը։