Ստեփանակերտի հոսպիտալից հունվարի 24-ին ուղղաթիռով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 3 օր առաջ հակառակորդի կողմից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանը: Այսօր՝ հունվարի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ասաց, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

Պայմանագրային զինծառայողն ունի ստորին վերջույթների հրազենային վիրավորում, նրան վիրահատել են, անդամահատել ոտքը:

Ավելի վաղ NEWS.am-ը նաեւ տեղեկացրել էր, որ հունվարի 24-ին Ստեփանակերտի հոպիտալից Երեւան է տեղափոխվել կրտսեր սերժանտի կողմից հրազենային վիրավորում ստացած շարքային զինծառայող Գուրգեն Սարգսյանը: