Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմական հնարավորություններն անցյալ տարվա ընթացքում 10%-ով ավելացել են, այդ թվում՝ պայմանագրային զինծառայողների եւ նոր սպառազինության հաշվին: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում այս մասին հայտարարել է նախարար Սերգեյ Շոյգուն:

Պայմանագրային զինծառայողների հավաքագրման ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել կրկին ձեւավորվող զորամասերին (Ղրիմի բանակային կորպուսն ու երկու մոտոհրաձգային դիվիզիաները):

«Զորքերն ավելի քան 1.7 հազար նոր ու արդիականացված սպառազինություն են ստացել, ռազմական եւ հատուկ տեխնիկա: Դրանք թվում են «Ստարի Օսկոլ» սուզանավն ու «Ադմիրալ Գրիգորովիչ» հածանավը, որոնք հագեցած եմ մեծ հեռահարության թիրախային զենքով»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը: