Երկրի կողքով անցել է 2017 BX աստերոիդը, որը գիտնականները հայտնաբերել էին ընդամենը մի քանի օր առաջ՝ հունվարի 20–ին, հաղորդում է Gazeta–ն՝ վկայակոչելով Business Insider։
Աստերոիդը ավտոբուսի չափերի էր հասնում՝ 4-14 մետր, երկրին մոտեցել էր 261 հազար կիլոմետր՝ շարժվելով 26 700 հազար կիլոմետր/ժամ արագությամբ։ Սա արդեն երկրորդ աստերոիդն է, որ վմոտեցել է Երկրին վերջին երեք շաբաթների ընթացքում։
Աստղագետների գնահատմամբ, աստերոիդը չափազանց փոքր էր եւ շարժվում էր ցածր արագությամբ, որպեսզի վնասեր Երկրին։ Եթե այն նույնիսկ մոտենար մեր մոլորակին, ապա կայրվեր մթնոլորոտում։





























