Փրկարարները հայտնաբերել են այն բոլոր զոհվածների մարմինները, որոնք մինչեւ այժմ անհետ կորած էին համարվում Իտալիայի Rigopiano լեռնային հյուրանոցի վրա ձնահոսքի թափվելուց հետո: Հունվարի 26-ի գիշերը փրկարար ծառայություններից հայտնել են, որ զոհերի թիվն այսպիսով հասել է 29-ի, փոխանցում է DW-ն:
Ավելի վաղ փրկել են 9 մարդու, այդ թվում՝ 4 երեխաների: Երկու մարդու հաջողվել է ողջ մնալ, քանի որ ձնահոսքի ժամանակ հյուրանոցում չեն եղել:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ երկրաշարժից մի քանի ժամ հետո: Կենվորները գտնվել են առաջին հարկում եւ տարհանման են սպասել, որն ուշացել է, քանի որ լեռներում գտնվող հյուրանոց տանող ձյունածածկ ճանապարհներն անանցանելի էին:





























