«Յունիբանկն» ավտոմատացրել է փոքր բիզնեսին տրամադրվող անգրավ վարկերի հաստատման գործընթացը` ներդնելով «Protobase Laboratories» ընկերության մշակած նորագույն CRM համակարգը: CRM համակարգի շահագործումը կնպաստի հաճախորդների սպասարկման որակի եւ արդյունավետություն բարձրացմանը, էապես կարագացնի բիզնես վարկերի տրամադրման գործընթացը եւ հնարավորություն կտա կրճատելու բանկի ծախսերը։
Վարկային հայտերի ձեւավորման եւ վերլուծության գործընթացի ավտոմատացումը թույլ է տալիս հաճախորդի սպասարկումը կազմակերպել նվազագույն ժամկետներում եւ էապես տնտեսում է հաճախորդի ժամանակը։ Բանկի մասնագետն այցելում է հաճախորդին իր իսկ գրասենյակում եւ հենց տեղում, բանկի CRM համակարգի օգնությամբ, ձեւակերպում է հայտը, գնահատում է վարկառուի բիզնեսն ու վարկունակությունը։ Վարկի վերաբերյալ բանկի որոշման մասին հաճախորդը տեղեկացվում է հենց բանկ դիմելու օրը։
Վարկավորման համալիր գործընթացի ավտոմատացումն ու բիզնես վարկերի հայտերի մշակման համար վարկային կոնվեյերի ստեղծումը թույլ է տալիս «Յունիբանկին» առավելագույնս արդյունավետ կառուցել հաճախորդի պրոֆիլն ու գնահատել նրա վարկունակությունը` բացառելով մարդկային գործոնը վարկի վերաբերյալ որոշում ընդունելիս։ Արդյունքում, բանկը հաջողությամբ լուծում է որակյալ վարկերի բազայի ձեւավորման, վարկային հայտի ուսումնասիրման արագության եւ տրամադրված վարկերի քանակի ավելացման խնդիրը` միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը։
«Անհատ ձեռներեցների եւ փոքր բիզնեսի վարկավորումը «Յունիբանկի» գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ Բանկի համար շուկայում մրցունակության առանցքային գործոնը սպասարկման որակյալ եւ արդյունավետ գործընթացի իրականացումն է։ Այդ իսկ պատճառով մենք ընդլայնեցինք համագործակցությունը «Protobase Laboratories» ընկերության հետ եւ ներդրեցինք նորարար լուծում, որը թույլ է տալիս օպտիմիզացնել աշխատանքը հաճախորդների հետ` առաջարկելով ավելի հարմար եւ արագ սպասարկում, միաժամանակ նվազեցնելով բանկի ծախսերը: Նման մոտեցումն էապես բարձրացնում է բանկի նկատմամբ հաճախորդների լոյալությունը եւ թույլ է տալիս բանկին ակտիվ տեմպերով զարգացնել եւ ավելացնել փոքր բիզնեսի ֆինանսավորումը», – նշեց «Յունիբանկի» Վարչության նախագահի տեղակալ, Կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։
«Յունիբանկը» 2013 թ.–ից համագործակցում է «Protobase Laboratories» ընկերության հետ։ Համագործակցության շրջանակում բանկում հաջողությամբ ներդրվել է նաեւ ProtoCRM համակարգը, որն իրենից ներկայացնում է մանրածախ վարկերի վարկային կոնվեյեր։ Այս CRM համակարգի գործարկման շնորհիվ «Յունիբանկում» մանրածախ վարկերի հայտերի մշակումը տեւում է ընդամենը 1 րոպե։ Միայն 2016 թ.–ին բանկում մշակվել է սպառողական վարկերի շուրջ 325 000 հայտ, որից ավելի քան 60%–ը հաստատվել է։



























