Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել սիրիական կարգավորման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Վատը չեն»- պատասխանել է նա լրագրողների համապատասխան հարցին։

Այն հարցին, թե հետագայում ինչ քայլեր է պետք ձեռնարկել՝ Լավրովն ասել է «աշխատել, աշխատել ու դարձյալ աշխատել»։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին հայտնել է, որ Սիրիայի թե ներքին թե արտաքին ընդդիմության ներկայացուցիչները Մոսկվայում, հունվարի 27-ին հրավիրված են Սերգեյ Լավրովի հետ հանդիպման։