Հնագետները անհայտ բրածո միջատ են հայտնաբերել Բիրմայից բերած սաթի կտորի մեջ, հայտնում է Cretaceous Research-ը:
Փորձագետների կարծիքով՝ միջատը 100 մլն տարեկան է: Այն եռանկյունաձեւ գլուխ ունի եւ մեծ դուրս ընկած աչքեր: Միջատն անհնար է վերագրել մինչ այժմ գոյություն ունեցող միջատների որեւէ խմբին՝ գտնված միջատի կառուցվածքը չի համընկնում ներկայումս հայտնի ոչ մի տեսակին: Այնպես որ՝ միջատը առանձին խմբի են դասել՝ AethiocarenodeaԻ Ինքը միջատը անվանվել է Aethiocarenus burmanicus:
Հավանաբար միջատն ամենակեր է եղել: Նա երկար եւ բարակ մարմին ունի, երկար ոտքեր՝ ակներեւաբար արագ է տեղաշարժվել, իսկ գլխի եւ պարանոցի կառուցվածքից ելնելով՝ տեսադաշտը 180 աստիճան է կազմել: Դրանից բացի, նրա պարանոցին գեղձեր են եղել, որոնք գիշատիչներին վախեցնող արտազատում են արտադրել:





























