Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ առաջ մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նիստը վարում է Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Գործադիր մարմնի նիստին հաջորդելու է կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում կհաստատվի խորհրդի նոր կազմը: Նախատեսվում է, որ խորհրդի նիստի ընթացքում կհստակեցվեն Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համամասնական և տարածքային ցուցակները: Ենթադրվում է, որ այսօր հայտնի կդառնա նաեւ կուսակցության նախընտրական շտաբի պետի անունը: