ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից Վանուշ Ս.-ն այսօր դուրս է գրվել Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցից։

Տուժածներից 2-ը` Գեւորիկ Դ.-ն (1992թ. - աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով) եւ Կարեն Հ.-ն (1984թ. - աջ անրակի միջին երրորդականի փակ թեք կոտրվածք) վիրահատվել են։

Հիվանդանոցում բուժումը շարունակող ՀՀ 4 քաղաքացու վիճակը բավարար է։