Նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը դեռ որոշում չի կայացրել` մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:
Այսօր` հունվարի 26-ին, ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողները գործարարից հետաքրքրվել են` եթե առաջարկ ստանա, կհամաձայնվի՞, նա պատասխանել է. «Աղջիկ ջան, դու էս դարից չե՞ս»։
Նշենք, որ ենթադրվում է, որ այսօր խորհրդի նիստում Հանրապետականները որոշելու են իրենց ցուցակները:




























