Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը պնդում է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում ինքը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեթոդից տարբեր մեթոդով է ձայներ ապահովելու Հանրապետական կուսակցության համար:
«Ես այլ մեթոդներով եմ աշխատում»,- այսօր` հունվարի 26-ին, ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Լրագրողները հետաքրքվեցին՝ ի՞նչ մեթոդներով, որ կարողանա ՀՀԿ օգտին այնքան քվե ապահովեր, որքան Սուրիկ Խաչատրյանը, նա արձագանքեց. «Բարի խոսքով: Աշխատաոճի մասին ա խոսքը, ես խնդրում եմ` ճիշտ մեկնաբանեք իմ խոսքերը»:




























