Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 08.02-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք (տուժածներ չկան). անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լուսառատ գյուղի սկզբնամասում՝ Մարգար Հովանիսյան փողոցում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 19LO253 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 20-ամյա Ս. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: