Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հունաստանի նախագահի եւ վարչապետի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵՏՄ-ի եւ Հունաստանի տնտեսական համագործակցության խորացման հարցեր: Սարգսյանը համոզված է, որ եվրոպական երկրների ղեկավարների հետ ուղիղ երկխոսությունները թույլ կտան Եվրասիական եւ Եվրոպական միությունների փոխհարաբերությունները նոր մակարդակի բերել:

ԵՏՄ-ի եւ Հունաստանի տնտեսական համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են Սարգսյանի եւ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի աշխատանքային հանդիպման ժամանակ:

Ցիպրասը հայտարարել է, որ Հունաստանը կաջակցի Եվրամիության հետ կառուցողական եւ փոխշահավետ հարաբերություններ հաստատելիս: Անդրադառնալով տնտեսական զարգացման հարցերին՝ Ցիպրասն ընդգծել է «Հունաստան-ԵՏՄ» բիզնես ֆորումի անցկացման կարեւորությունը, որը «մեր երկրների առեւտրային եւ արդյունաբերական կապերի զարգացման համար նոր հորիզոններ կբացի»:

Սարգսյանը նշել է, որ Հունաստանը ԵՏՄ-ի ավանդական առեւտրային գործընկերն է: «Սակայն հատկապես հիմա հույն գործարարների համար նոր հեռանկարային հնարավորություններ են ստեղծվել ԵՏՄ-ի հետ տնտեսական համագործակցությունը ընդլայնելու համար: ԵՏՀ-ի կատարած աշխատանքը թույլ է տվել տնտեսական միասնական կանոնակարգով ընդհանուր շուկա ստեղծել՝ առանց ապրանքաշրջանառության եւ ծառայությունների մատուցման համար որեւէ խոչընդոտի: Ավելի քան 180-միլիոնանոց բնակչությամբ տարածքում արդեն գործում է բոլոր երկրների համար ընդհանուր Մաքսային օրենսգիրք, ինչը նշանակում է, որ մեր արտասահմանյան գործընկերները մենեւրելու տարածք կստանան եւ իրենց արտաքին տնտեսական գործունեությունը արդյունավետ ծրագրելու հնարավորություն»,- ասել է Սարգսյանը:

Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը Հունաստանի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում հստակ եւ միանշանակ դիրքորոշման համար: 

Հունաստանի նախագահը նշել է, որ հունական կողմը մեծ ուշադրությամբ է հետեւում եվրասիական ինտեգրացիանի գործընթացին:

ԱԳ փոխնախարար Գեորգիոս Կատրուգալոսի հետ հանդիպման ժամանակ հունական կողմն առաջարկել է հունա-եվրասիական խորհուրդ ստեղծել, որի շրջանակներում կքննարկվեն ԵՏՄ-ի եւ Հունաստանի միջեւ տնտեսական կապերի զարգացման գործնական հարցեր: Սարգսյանն այս նախաձեռնությանն աջակցել է եւ հավաստիացրել է ԵՏՀ կողմից այն արագ մշակելու մասին:

ԵՏՀ կոլեգիայի նախագահը հանդիպել է Հունաստանի ղեկավարության հետ

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵՏՄ-ի եւ Հունաստանի տնտեսական համագործակցության խորացման հարցեր…