Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցն է: Այս մասին բրիտանական հեղինակավոր The Banker ամսագրին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով կառավարության եւ անձամբ իր առջեւ ծառացած առաջնահեթություններին, նա նշել է. «Անկեղծ ասած, վարչապետի աշխատանքն ենթադրում է, որ ամեն ինչ առաջնահերթ է: Տնտեսական աճ, սոցիալական խնդիրներ, առողջապահություն եւ կոռուպցիայի դեմ պայքար. դժվար է ասել, թե սրանցից որն է առաջնահերթ, իսկ որը՝ երկրորդական:

Թերեւս տարբերությունը վարչապետի եւ գործարարի գործողությունների եւ աշխատանքի միջեւ այն է, որ վարչապետը չի կարող իրեն թույլ տալ սոսկ ամենակարեւոր հարցերի վրա կենտրոնանալու շռայլություն թույլ տալ»:

Վարչապետը կարծիք հայտնեց, որ առաջին հիմնական խնդիրն է կապ հաստատել հասարակության հետ այնպես, որ մեր հասարակությունը  հասկանա, հավատա եւ արձագանքի իրենց կողմից ուղարկված ազդակներին. «Խոսքը վերաբերում է ինչպես գործարար միջավայրին, այնպես էլ լայն հասարակությանը: Մեզ համար շատ ավելի հեշտ կլինի բարելավել իրավիճակը, երբ մեր ազգը մեր դաշնակիցն է եւ սատարում է այն ծրագրերին, որոնք  մենք առաջարկում ենք»,-ընդգծեց նա: