Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման մասին տեղեկությունները։ Նա ասել է, որ լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը ՌԴ դեմ պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիր է պատրաստում, պաշտոնական չեն։
«Այդ մասին մեզ ոչինչ հայտնի չէ։ Չգիտեմ, թե այդ տեղեկությունը որքանով է համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովը։



























