Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել չինական օրացույցով Նոր տարվա տոնակատարությունների նախօրեին սահմանափակել հրասարքերի վաճառքը։ Տոնական հրավառությունների ծուխը աղտոտում է մթնոլորտը, իսկ երկրի շատ շրջաններում օդի աղտոտվածությունն առանց այդ էլ կրիտիկական նիշերի է հասնում, հայտնում է BBC–ն։

Երկրի Խենան կենտրոնական նահանգում հրատեխնիկայի գործածումն ամբողջովին է արգելված։

Հրե աքաղաղի տարին սկսվում է հունվարի 28-ին։ Չինաստանում Ամանորին ավանդաբար հրավառություններ են կազմակերպում։