Միացյալ Նահանգների Մեսա–Վերդե ազգային պարկի տարածքում տեղակայված տաճարը, որ թվագրվում է մ.թ. XIII դարով, կառուցվել է անասազի հնդկացիների կողմից այնպիսի վարպետությամբ, որ վկայում է նրանց մոտ ճարտարապետության զարգացման չափազանց բարձր մակարդակի մասին։ Նման եզրահանգման է եկել Արիզոնայի համալսարանի փորձագետ Շերի Թաուերսը, հաղորդում է Planet-today–ը։
Ժամանակակից պուեբլո հնդկացիները (անասազիների հետնորդները), պատկերացում անգամ չունեն, թե ինչի համար է կառուցվել տաճար սարի գագաթին։ Գիտնականները, մինչդեռ, համոզված են, որ բացի ծիսականից, տաճարն ունեցել է գործնական նշանակություն եւ օգտագործվել է աստղադիտական ուսումնասիրությունների, այդ թվում՝ օրացույցների կազմման համար։
«Զարմանալ կարելի է, թե ինչ գիտության ինչ բարձր մակարդակի են հասել հին հնդկացիները։ Այս ճարտարապետական կառույցում, օրինակ, օգտագործվում է «ոսկե հատումը»։ Սա առավել քան զարմացնող է, եթե հաշվի առնենք, որ նրանք չունեին այբուբեն եւ հաշվարկման համակարգ», – նշել է Շերի Թաուերսը։




























