Հայաստանում աղքատության վերացման համար Ռուսաստանից 40 տոկոսով շատ տրանսֆերտներ են պետք։ Այս մասին հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանժամանակ հայտնել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով, հաշվի առնելով հանրապետությունում աղքատության ներկա մակարդակը՝ 29․8 տոկոս, այն հաղթահարելու երեք ուղի կա՝ կամ օգնել բիզնեսին 100 հազար աշխատատեղ ստեղծել, կամ փորձել Ռուսաստանում աշխատող աշխատանքային միգրանտներից 40 տոկոսով շատ դրամական փոխանցումներ ստանալ։ «Դրա վրա կարելի է հույս դնել ՝եթե 2015-ին Ռուսաստանում տնտեսական անկումը 3․7 տոկոս էր, 2016-ին՝ 0․8 տոկոս, ապա 2017-ին ակնկալվում է 1․1 տոկոսի աճ»,- նկատեց Մակարյանը։