Հայաստանում ուսանողների 27 տոկոսը մտադիր է լքել երկիրը, եթե ցանկալի աշխատանք չգտնի։ Այս մասին հունվարի 30-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը՝ ներկայացնելով «Աշխատաշուկայում կրության եւ զբաղվածության փոխկապակցվածության խնդրի հայտնաբերումն ու ուսումնասիրությունը» հետազոտության արդյունքները։

Նշենք, որ հարցումներն անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերի 2500 գործատուների, 522 ուսանողների եւ 195 դասախոսների շրջանում։

Միաժամանակ Սարգսյանը նշեց, որ աշխատող ուսանողների 32.9 տոկոսի աշխատանքային գործունեությունն ուղղակիորեն կապ ունի մասնագիտության հետ, իսկ 33.2 տոկոսի մոտ՝ մասամբ։ «Մնացած 34.3 տոկոսի մոտ ոչ մի կապ չկա մասնագիտության եւ աշխատանքի միջեւ»,– հավելել է նա։