Հայաստանը պետք է ավելի շատ գինի ու ոչ թանկարժեք կոնյակ արտահանի Ռուսաստան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 30-ին ասել է Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով, Ռուսաստանը տարեկան ներմուծում է մոտ 400 մլն դոլարի կոնյակ։ Դրանից Հայաստանին է բաժին ընկնում 150-160 մլն-ը։ Թանկարժեք գնային սեգմենտում ընդկայնվելը բարդ է ՝ այնտեղ գերիշխում է ֆրանսիական կոնյակը։ Մյուս կողմից էլ համեմատաբար ավելի էժան կոնյակը Մոլդովայից ու Վրաստանից է ներմուծվում։ Այստեղ մրցակցության համար հնարավորությունները ավելի իրատեսական են։ «Էլ ավելի շատ են հնարավորությունները գինու շուկայում։ Ռուսաստանը տարեկան 162 մլրդ դոլարի գինի է ներմուծում։ Այդ ծավալի մոտ կեսը ՝ ֆրանսիական ու իտալական գինի է։ Վրաստանին է բաժին հասնում 14 տոկոսը, իսկ Հայաստանին՝ ընդամենը 0․4 տոկոսը։ Ղազախստանը տարեկան 60 մլն դոլարի գինի է ներմուծում, բայց այստեղ հնարավոր չէ հայկական գինի գտնել (0․02 տոկոս) ՝ ընդ որում երկու երկրներն էլ միասնական տնտեսական տարածքում են։ Դրա համար էլ Կառավարությունը պետք է արտադրողներին օգնի աշխատել գնորդների հետ նաեւ ԵՏՄ երկրներում, վերացնի խոչընդոտները մեր արտադրանքի համար»,- նշել է Մակարյանը։



























