Հայաստանում գործատուների 67 տոկոսի վճարած միջին աշխատավարձը կազմում է 55-ից մինչեւ 100 հազար դրամ, իսկ 21,3 տոկոսի՝ 100-ից մինչեւ 150 հազար դրամ: Այս մասին հունվարի 30-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության  Սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը՝ «Աշխատաշուկայում զբաղվածության եւ կրթության փոխադարձ կապի խնդիրների հայտնաբերում ու ուսումնասիրություն» հետազոտության արդյունքները ներկայացնելիս::

Հետազոտության արդյունքների համաձայն՝ միջինից բարձր աշխատավարձ վճարող կազմակերպությունների թիվը շատ փոքր է՝ ընդամենը 4,66 տոկոս: Կազմակերպություններում աշխատավարձի միջին բարձրացված արժեքը կազմել է 90,516 դրամ: «Այս արժեքների համեմատությունը երիտասարդների համար աշխատավարձների ցանկալի չափերի սահմաններում ցույց է տալիս, որ էական անհամապատսխանություն կա»,- հավելեց Սարգսյանը: