ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Շենկանի, Միրաք գյուղերի բոլոր միջհամայնքային ճանապարհները:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածները, ինչպես նաեւ  Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի եւ Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները:

Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Սյունիքի մարզերի եւ Տավուշի մարզի Կողբ, Հաղթանակ գյուղերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, հանրապետության ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից: