Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրել է մարտի սկզբին Մոսկվա այցելել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բարձր մակարդակով Ռուս-թուրքական համագործակցության խորհրդի նիստ անցկացնելու նպատակով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Այո՛, ներկայումս ակտիվորեն նախապատրաստվում է այդ հանդիպման անցկացումը»,- ասել է Պեսկովը: