Բաքվի Սաբունչինսկու շրջանի ավանում ձերբակալել են 46-ամյա Ֆլորա Գարաեւային, որին կասկածում են Bank of Baku բանկի մասնաճյուղերից մեկը մուտքի դուռը կոտրելու մեջ։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանությունը ձերբակալել է Ֆլորա Գարաեւային բանկի մասնաշենքի մուտքի մոտ՝ ձեռքին քար բռնած։
Սկսվել է քննություն։




























