Հայաստան ժամանած մարդկանց քանակը 2016-ին կազմել է 1483133 մարդ։ Այս մասին փետրվարի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը։
Նրա խոսքով Հայաստանից մեկնել է 1530486 մարդ։ «Սահմանի հատումը հիմնականում տեղի է ունենում մեկնելու նպատակով։ Դրա համար էլ սալդոն բացասական է ՝ մոտ 49 հազար մարդ։ Հայկական փաստաթղթերով երկրից դուրս է եկել 820 հազար 398 մարդ, հանրապետություն է ժամանել միայն 769 հազար 19 մարդ»,- նշել է Կույումջյանը։




























