ՀՀ պետական ծառայողներին պետական գաղտնիքի պահպանման համար վճարումները կչեղարկվեն։ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կառավարությունը հավանություն է տվել փետրվարի 2-ին։
Ֆիննախի տեղակագրում ասվում է, որ 2015-ին վճարումների համար հատկացվել էր 69.4 մլն դրամ։ Այդ գումարի տնտեսումը դրական կանդրադառնա բյուջեի վրա։


























