ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, այսօր՝ փետրվարի 2-ին, հանդիպել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր, ինչպես նաեւ արծարծվել են երկու շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպման պայմանավորվածությունները:

Քննարկումներ տեղի կունենան նաեւ Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով բանակցությունների ու հարեւանության քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի հետ, ով այսօր եւս ժամանում է Երեւան: