Պետությունը կմեղմի մետաղական հանքերից բնակշահագործման համար վճարումների պահանջները։ Հարկային օրենսգրքում եւ «Բնության պաշտպանության վճարումների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել փետրվարի 2-ին կառավարության նիստում։

Ինչպես ընդհանուր օրենսդրության մեջ, եթե բիզնեսն իր ընդհանուր հարկային բազան հաշվելիս 20 տոկոս եւ ավելի շեղում է թույլ տալիս, պետությունը նրա համար հարկը հաշվելու է այդ ապրանքների կամ ծառայությունների շուկայական գներից ելնելով։ Հանքերի արտադրանքի դեպքում՝ մետաղական խտանյութ կամ ձուլածո, նախատեսվում է հարկը սահմանել մետաղական բաղադրության 90 տոկոսի չափով։ Իսկ հիմա պետությունն ուզում է այդ նիշը իջեցնել մինչեւ 80 տոկոս։