Սահմանադրական դատարանի ղեկավարի եւ դատավորների պաշտոնները կդադարեն ցմահ լինել: Այս մասին նշված է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների օրինագծում, որին հավանություն է տրվել փետրվարի 2-ին՝ կառավարության նիստում:

Ուղղումները կառավարությունն է առաջարկել՝ Սահմանադրության նոր խմբագրման համաձայն, որն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերին: ՍԴ նախագահը կարող է ընտրվել միայն մեկ անգամ՝ 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի: Նույն պահանջը վերաբերում է դատավորներին: ՍԴ նախագահին դատավորներն են ընտրում, իսկ դատավորներին՝ խորհրդարանը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավորները մինչեւ հիմա ցմահ են ընտրվել՝ որպես գործող իշխանությունից նրանց անկախության երաշխիք: Կրկին նշվում է, որ ՍԴ դատավորը չի կարող անդամակցել որեւէ քաղաքական կուսակցության կամ ինչ-որ ձեւով քաղաքական գործունեությամբ զբաղվել: