Մոսկվայում քննիչները պարզում են շների հարձակման հետեւանքով տարեց կնոջ մահվան բոլոր հանգամանքները: Հետաքննության շրջանակում ձերբակալվել է մասնավոր անվտանգության ծառայության աշխատակից, որի հսկողության տակ են եղել կենդանիները:
Ըստ Life-ի՝ իրավապահները կարծում են, որ նա չի համոզվել ձեռնարկության տարածքում կողմնակի անձանց բացակայության հարցում եւ ազատավանդակից դուրս է թողել շներին:
1937 թվականին ծնված կնոջ մարմինը հայտնաբերել են Մոսկվայում, Սպորտի նախարարության շենքի մոտ: Նախնական տվյալներով՝ շները հոշոտել են կնոջը:



























