Պետք է աշխատել առավելագույնս սեղմ ժամկետներում կատարել հանձնարարականները եւ շոշափելի արդյունք գրանցել: Այս մասին, փետրվարի 2-ին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության համապատասխան պաշտոնյաների, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի եւ «ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ վարկային կազմակերպության հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է մարզային ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքը համակարգելու հարցը:

Նախարարը հանձնարարել է  իրականացնել ՀՀ վարչապետի մոտ քննարկված մարզային ներդրումային ծրագրերի ամենօրյա մոնիտորինգ։

Նախարար Սուրեն Կարայանը ՓՄՁ ԶԱԿ եւ «ՓՄՁ ներդրումներ» կազմակերպություններին հանձնարարել է մշտական կապի մեջ լինել  եւ աշխատել ներդրումային ծրագրերի հեղինակների հետ։ «Պետք է աշխատել առավելագույնս սեղմ ժամկետներում կատարել հանձնարարականները եւ շոշափելի արդյունք գրանցել»-, նշել է Սուրեն Կարայանը։