Ամերիկյան Nordstrom խանութը որոշել է հրաժարվել Ivanka Trump ապրանքանիշից, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը: Business Insider-ը հայտնում է, որ ընկերությունն իր որոշումը պատճառաբանել է ապրանքանիշի արտադրանքի վաճառքի անկմամբ:
«Մենք ամեն տարի կրճատում ենք ապրանքանիշերի 10 տոկոսը եւ տեսականին թարմացնում ենք: Այս տարի որոշել ենք նոր հավաքածուն չգնել՝ հաշվի առնելով ապրանքանիշի ցուցանիշները»,- հայտարարել են ըկերությունից:
Պարբերականը նշում է, որ Nordstrom-ի որոշումն ընդունվել է Trump ընկերությունների արտադրանքը բոյկոտելու կոչերի ֆոնին:



























