Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունները ոչ մի կերպ չի կարելի անամպ համարել: Այս մասին փետրվարի 31-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները էականորեն սրբագրված են: «Մենք Brexit-ի նախագծում ինչ-որ նոր տարր ենք տեսնում: ԵՄ-ը եւ Թուրքիան միգրանտների խնդիր ունեն, որը երկու կողմերին ձեռնտու լուծում չի ստանում: Հստակ է, որ գործակցության ձեւաչափում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ»,- նշեց Բեքարյանը:
Պատգամավորի կարծիքով՝ Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը եւ սպասվող հանրաքվեն շատ երկրներ որպես ժողովրդավարությունից նահանջ են դիտարկում: «Խնդիրը Էրդողանի նկատմամբ վստահության բացակայությունն է»,- հավելեց Կարեն Բեքարյանը:
Սպասվում է, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ընթացիկ տարվա ապրիլին:



























