Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սրբագրման ԱՄՆ իշխանությունների որոշումը ամերիկյան պրագմատիզմի դրսեւորում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հակված չենք (այդ որոշումը) գնահատել որպես պատժամիջոցների մեղմացում: Դա ամերիկյան պրագմատիզմի դրսեւորում է»,- ընդգծել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ ամերիկացիները միշտ այնտեղ են, որտեղ իրենց ձեռնտու է, «պատժամիջոցներով չեն գայթակղվում եւ հակված են դա ավելի ճկուն կատարելուն»: